Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, տարածաշրջանի համար հետեւանքները ծանր են լինելու

22/06/2025 17:24 Քաղաքական

Մի ամբողջ Եվրոպան (ԵՄ + ՆԱՏՕ) չկարողացավ ստիպել Թրամփին չբանակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ Իսրայելին հաջողվեց ստիպել նրան չբանակցել Իրանի հետ։ Այս մասին գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

«Թրամփը որոշում կայացրեց ներքաշվել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ և հարվածներ հասցրեց իր ռմբակոծիչներով։ Նա նաև սպառնաց, որ եթե Իրանը չհամաձայնի բանակցություններին, ապա կստանա ավելի ցավոտ հարվածներ։ Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին։

Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու»,– գրել է նա։

—00—ՍՊ