Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի փնտրում․ Պենտագոն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, մեր հարվածները միջուկային օբյեկտներին էին, Վաշինգտոնը հարվածներ չի հասցրել զինվորականներին ու քաղաքացիական անձանց։ Հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Պենտագոնի ղեկավար Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։
Նա հստակեցրել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ և հակատանկային ռումբեր:
Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի փնտրում, բայց պատրաստ է վճռականորեն պաշտպանել իր շահերն ու դաշնակիցներին տարածաշրջանում:
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարվածների դեպքում Իրանը կստանա պատասխան։
Նշվում է, որ Իրանին հարվածներ հասցնելու գործողությունը շաբաթներ շարունակ պատրաստվել է բարձր ճշգրտությամբ և գաղտնիությամբ:
—00—ՍՊ