Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի ջրանցքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին էլ իր հերթին չի բացառել, որ Իրանը կփակի Հորմուզի ջրանցքը։
Սեղանին են դրված բոլոր տարբերակները։ Սա այն ամենն է, ինչ ես կասեմ, Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։
ԶԼՄ-ները հաղորդում են՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Թանգսիրին հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը մի քանի ժամից կփակվի։
Նշենք՝ Իրանի կողմից Հորմուզի ջրանցքի փակումը կառաջացնի նավթի գների կտրուկ աճ ամբողջ աշխարհում: Ջրանցքով օրական տասնյակ բեռնատար նավեր են անցնում:
—00—ՍՊ