Սկսվել է վտանգավոր էսկալացիայի փուլ․  ՌԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի՝ Իրանի վրա հարձակումը

22/06/2025 14:46 Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ  հայտարարություն է արել Իրանի տարածքում ամերիկյան հարվածների կապակցությամբ․

 Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսադեմին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հարվածները, որոնք ձեռնարկվել էին Իսլամական Հանրապետության վրա իսրայելական հարձակումներից հետո: Ինքնիշխան պետության տարածքը հրթիռահրետանային հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որն ավելի վաղ միանշանակ անթույլատրելի էր որակել նման գործողությունները:

Հատկապես մտահոգիչ է, որ հարվածներն իրականացրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ ️ ️ Այս ակցիայի հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռ պետք է գնահատվեն։ Բայց արդեն հիմա ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր էսկալացիայի փուլ, որը հղի է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հետագա խաթարմամբ։

Մերձավոր Արեւելքում, առանց այդ էլ բազմաթիվ ճգնաժամերով համակված, հակամարտության աճի ռիսկը զգալիորեն աճել է։ Հատուկ մտահոգություն է առաջացնում այն վնասը, որը հասցվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով։

 Իրանի դեմ հարվածները հսկայական վնաս են հասցրել ԱԷՄԳ-ի հեղինակությանը և դրա վրա հիմնված ՄԱԳԱՏԷ-ի ստուգման և մոնիտորինգի համակարգին: Գործակալության ղեկավարության կողմից ակնկալում ենք շուտափույթ մասնագիտական և ազնիվ արձագանք՝ առանց պարզեցված արտահայտությունների և քաղաքական հավասար հեռավորության հետևում թաքնվելու փորձերի։ Անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի օբյեկտիվ զեկույցը՝ գործակալության հատուկ նստաշրջանում քննարկելու համար, որը պետք է տեղի ունենա ամենամոտ ժամանակներս։ Իհարկե, պարտավոր է արձագանքել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Անհրաժեշտ է հավաքական կերպով մերժել ԱՄՆ-ի և Իսրայելի առճակատման գործողությունները։Կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան, մեծացնել իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու համար պայմաններ ստեղծելու ջանքերը։

—00—ՍՊ