Իրանում երկրաշարժ է գրանցվել

22/06/2025 12:34 Տարածաշրջան

Իրանի հարավում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 352 հազար բնակչություն ունեցող Բենդեր-Աբբաս քաղաքից 88 կմ դեպի հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

—00—ՍՊ