Իրանն առաջին անգամ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր հրթիռ է արձակել Իսրայելի վրա

22/06/2025 11:59 Տարածաշրջան

Իրանն առաջին անգամ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր Հայբեր հրթիռ է արձակել Իսրայելի վրա հարձակման ժամանակ, հաղոդրում է Mehr-ը։

Հաղորդվում է՝ Իրանի հարձակման թիրախներն են եղել Բեն-Գուրիոն օդանավակայանը և հրամանատարական կենտրոնները։  Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 30 հրթիռ, հիմնական թիրախներն են Հայֆա և Թել Ավիվ քաղաքները:

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 15 տուժածների մասին, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Իրանի թիրախներն էին Բեն Գուրիոն օդանավակայանը, Կենսաբանական հետազոտությունների կենտրոնը, աջակցության բազաները և որոշումների կայացման կենտրոնները, հայտնել է ԻՀՊԿ-ն։

Տեսանյութը՝ հղմամբ։

—00—ՍՊ