Իսրայելը Իրանի դեմ կռվելու համար ծախսում է օրական մինչև 200 միլիոն դոլար
21/06/2025 22:29
Տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Իրանագետ Տիգրան Դավուդյանը գրում է․
«Իսրայելը Իրանի դեմ կռվելու համար ծախսում է օրական մինչև 200 միլիոն դոլար։ Նվազել են պետության եկամուտները. տուժում է արդյունաբերությունը, արտագաղթը թափ է ստացել, տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) մասնագետները լքում են Իսրայելը, պահեստազորայինները հոգնել են, կանգ է առել տուրիզմը, անգործությունը շատացել է, եկամտահարկերը բարձրացել են, սահմանամերձ շրջանների բնակիչները չեն կարողանում իրենց բնակավայր վերադառնալ։
Այս ամենը սկսվեց 2023 թ. հոկտեմբերին, երբ Պաղեստինի ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա, հետո վրա հասավ Իսրայել֊Հեզբոլլահ կռիվը, այնուհետև Եմենի Հութիների հարձակումը, իսկ հիմա էլ Իրանի դեմ պատերազմը»։
—00—ՍՊ