Ե՞րբ է Էրդողանը Փաշինյանին հրավիրել Թուրքիա

21/06/2025 22:24 Քաղաքական

Թուրքիայի նախագահ Էրդողանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ստամբուլ այցելելու հրավերն ուղարկել է հունիսի 5-ին՝ նրանց հեռախոսազրույցից հետո, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով հայ դիվանագետին:

Աղբյուրի խոսքով՝ ավելի ուշ հրավերը պաշտոնապես ձևակերպվել է դիվանագիտական խողովակներով: Նշվում է նաև, որ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հունիսի 16-ին եղել է Անկարայում՝ այցը նախապատրաստելու նպատակով:

—00—ՍՊ