Իրանը կշարունակի փակ պահել իր օդային տարածքը

21/06/2025 20:32 Տարածաշրջան

Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել Հանրապետության օդային տարածքի փակումը։

Բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են մինչև հունիսի 22-ը, տեղական ժամանակով ժամը 14:00-ն, հայտնում է Tasnim-ը:

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակվել է։

Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհվածների և տուժածների մասին, խոստովանել են, որ հարվածներ են հասցրել մի շարք օբյեկտների ուղղությամբ: Փոխադարձ հարվածները շարունակվում են։

—00—ՍՊ