Իսրայելի հարձակումները նպատակ ունեն խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները․ Էրդողան

21/06/2025 16:46 Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներն Իրանի վրա, որոնք սկսվել են Թեհրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների նոր փուլից առաջ, նպատակ ունեն խափանել այդ բանակցությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters-ը հաղորդել է, որ Էրդողանի խոսքով՝ հարվածները ցույց են տվել, որ Իսրայելը պատրաստ չէ դիվանագիտական ​​ճանապարհով լուծել խնդիրները։

Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Էրդողանն  Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել լուծումներ փնտրել երկխոսության միջոցով՝ կանխելով ավելի լայն հակամարտության զարգացումը։

Նա նաև մուսուլմանական երկրներին հորդորել է ակտիվացնել իրենց ջանքերը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու համար։

—00—ՄԱ