Լուկաշենկոն հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացի հետ

21/06/2025 15:42 Միջազգային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին։ Այս մասին հայտնում է Բելտան։

«Շատ ուրախ եմ, պարոն գեներալ, Ձեզ հետ հանդիպելու համար։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեր զրույցը շատ անկեղծ եւ բաց կլինի։ Հակառակ դեպքում, ո՞րն է հանդիպման իմաստը։ Եթե մենք միմյանց առջեւ խելացի եւ խորամանկ լինենք, արդյունքի չենք հասնի»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը։

Իր հերթին, Քիտ Քելոգը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության եւ հանդիպման համար։ «Մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում, երբ մեր առջեւ ծառացած ճգնաժամերը կարող են կտրուկ սրվել, թեժանալ, եթե մենք իմաստուն եւ արդար չլինենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

—00—ՄԱ