Մահացել է «…Բաղնիքդ անուշ» ֆիլմի Նադյայի «ձայնը»` հայտնի դերասանուհի Վալենտինա Տալիզինան

21/06/2025 14:32 Միջազգային

91 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վալենտինա Տալիզինան:

«Մոսսովետի թատրոնը խոր վշտով հայտնում է, որ այսօր՝ 2025 թվականի հունիսի 21-ին, մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վալենտինա Իլարիոնովնա Տալիզինան»,-ասված է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Վալենտինա Տալիզինան ծնվել է 1935 թվականի հունվարի 22-ին՝ Օմսկում։ 1958-ին ավարտել է Թատերական արվեստի պետական ինստիտուտը: Այնուհետև ընդունվել է Մոսսովետի թատրոն, որտեղ աշխատել է ամբողջ կյանքում։

Շատ հեռուստադիտողներ նրան հիշում են «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Աֆոնյա», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմերում խաղացած վառ կերպարներից։

–00—ՅՄ