Արարատում հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. այն վերածվել է մոխրակույտի. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ բնակավայրում՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում ու մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքաենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ինչի հետևանքով էլ 3 հոգի օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ