Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. Արարատ Միրզոյան

21/06/2025 11:31 Քաղաքական

Ուղեկցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման կարևոր պահին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- նշել է Միրզոյանը:

–00—ՅՄ