ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու ուղիների մասին

21/06/2025 11:04 Քաղաքական

ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու ուղիների մասին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Սանկտ Պետերբուրքի տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա հաստատել է, որ ՀԱՊԿ-ին Երևանի անդամավճարի չվճարման հետ կապված իրավիճակը կարող է սկսվել դիտարկվել 2025 թ–ի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն մնում է հարց, թե որն է խնդրի լուծման բանալին։

«Լուծումն ամեն դեպքում Հայաստանի իշխանությունների ձեռքում է», – նշել է դիվանագետը։

–00—ՅՄ