Ստամբուլի հանդիպումը «Պրահա-2» է դառնալու, գինը` Մեղրու միջանցքն է. Նաիրա Զոհրաբյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Ստամբուլի հանդիպումն իր հակահայկական նշանակությամբ «Պրահա 2» է դառնալու։ Նիկոլը խաղաղության պայմանագիր է պոկելու, որի գինը լինելու է «Մեղրու միջանցքը»։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Պատահական չէ, որ Նիկոլի այցից առաջ էրդողանը հանդիպեց Ալիևի հետ, ճշտեց ադրբեջանական պահանջների «մենյուն», որ դնի Նիկոլի սեղանին։ Նիկոլը լռելյայն, տերյանական հուշիկ քայլերով կկատարի Էրդողանի և Ալիևի պահանջները», – մեկնաբանեց Զոհրաբյանը։
Բանախոսի համոզմամբ, եթե ընդդիմությունն իշխանության հետ ճիշտ աշխատանք տանի, ապա կհաջողի․
«ՔՊ-ականները պատերի տակ խոսում են Փաշինյանի խելագարվելու մասին, մի’ վախեցեք, բարձրաձայն ասե’ք, որ իշխանությունը պահելու մոլուցքը նրանց հասցրել է հոգեկան խանգարմունքի, ամեն օր ավելի անադեկվատ է դառնալու»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: