Թուրքիա գնացածը վախեցած է, դրա համար էլ ձերբակալում է մեր տղաներին. Բագրատ Սրբազան

20/06/2025 17:57 Ներքին կյանք

Արդեն երկու ժամ է ՀՀ ողջ տարածքով ձերբակալություններ են, այս հալածանքների շղթան Թուրքիայում գտնվող անձի վախերն են, այդ վախը արտահայտվում է ոստիկանական ռեպրեսիաների տեսքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Մեզ չեք վախեցնելու, ոչ էլ հետ եք պահելու այս պայքարից, սա մեր ուղին է, անխուսափելիորեն պետք է տեղի ունենա մեր հաղթանակի հանգրվանը։ Մեր թիմը պինդ է, ամուր է, բոլոր տղաները պատրաստ են ամեն տեսակ հալածանքների, հայրենիքի խնդիր ունենք»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ ձերբակալվել են շարժման երկու տասնյակից ավելի անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ