Կարապետյանի հետապնդումը Արևմուտքի կողմից վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է․ Կուստուրիցա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար Արևմուտքի կողմից հասարակության վրա լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է, «ՌԻԱ»-ին ասել է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։
«Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրել է Եկեղեցու դեմ սպառնալիքների մասին, իսկ մյուսները նրան կալանավորել են դրա համար, սա «օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է։ Զելենսկին դա անում է Ուկրաինայում, նրանք փորձել են դա անել Չեռնոգորիայում, բայց այնտեղի ժողովուրդը ապստամբել է, և Բելգրադը կարողացել է պաշտպանել եկեղեցին, ուստի մենք կարող ենք միայն հավատալ, որ մենք՝ ուղղափառներս, պաշտպանություն ունենք և այն փնտրում ենք մեր եղբայրական Ռուսաստանում», – ասել է Կուստուրիցան։
Նրա խոսքով՝ աշխարհում ստեղծված ներկայիս մթնոլորտում, որտեղ «ծավալվում է Արևմտյան կայսրության անկումը, նրանք փորձում են անել ամեն ինչ՝ նմանվելու «օրուելյան հասարակությանը»։
«Մեզ համար ուղղափառ եկեղեցին պաշտպանության վերջին գիծն է», – ասել է Կուստուրիցան։
—00—ՄԱ