Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ հարվածներն ուղղված են միայն ռազմական օբյեկտներին

20/06/2025 15:39 Միջազգային

Իրանը հարվածում է բացառապես Իսրայելի ռազմական և հետախուզական օբյեկտներին, ինչպես նաև որոշումների կայացման կենտրոններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:

«Մենք պատասխան հարձակում չենք կատարում: Մեզ վրա հարձակվել են, և մենք պատասխանում ենք ինքնապաշտպանության օրինական իրավունքին համապատասխան: Մենք հրթիռներով հարվածներ ենք հասցրել միայն ռազմական և հետախուզական օբյեկտներին, ինչպես նաև այն կենտրոններին, որոնք ղեկավարում են ագրեսիան», – նրա խոսքն է մեջբերում ISNA գործակալությունը:

«Եթե այդ հարձակումները դադարեն, ապա ընտրությունը կկատարվի դիվանագիտության օգտին», – հավելել է նա:

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ դրա նպատակ հայտարարելով Թեհրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից զրկելը։ Գրեթե մեկ օր անց իսլամական հանրապետությունն իրականացրել է պատասխան հարձակում: Հաջորդ օրերին երկրները կրկին հարվածներ են փոխանակել: Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին, խոստովանել մի շարք օբյեկտների հասցված հարվածների մասին: Փոխադարձ հարվածները շարունակվում են:

–00—ՅՄ