Փեզեշքիանը նշել է Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Իրանը մշտապես ձգտել է խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհն Իսրայելի ագրեսիան «անվերապահորեն դադարեցնելն» է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության և հանգստության, սակայն ներկա պայմաններում պարտադրված պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան «անվերապահորեն դադարեցնելն» ու սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրությունների ավարտը վերջնական երաշխավորելն է», – նշել է նա գրառման մեջ։
Փեզեշքիանի խոսքով՝ հակառակ դեպքում, «պատասխանները թշնամուն կլինեն ավելի կոշտ և ցավալի»։
Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն ութերորդ օրն է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։
–00—ՅՄ