Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Խարկովի մարզի Մոսկովկա բնակավայրը

20/06/2025 14:31 Միջազգային

Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Խարկովի մարզի Մոսկովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել են Խարկովի մարզի Մոսկովկա և Դոլգենկոյե բնակավայրերը», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաշվետվության մեջ։

Բացի այդ, ՌԴ ուժերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, երկու գրոհային, դեսանտա-գրոհային բրիգադների, տարածքային պաշտպանության երեք բրիգադների և Ազգային գվարդիայի մեկ բրիգադի կազմավորումներին։

—00—ՄԱ