Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

20/06/2025 14:16 Ներքին կյանք

Ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել նրա ձերբակալության դեմ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Երեկ վերաքննիչ բողոք ենք ուղարկել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ», – ասաց նա:

Այլ մանրամասներ փաստաբանը չներկայացրեց։

–00—ՅՄ