«Դերժավա»-ն և «Ինտերկոնտինենտալ»-ը նոր որակ ու հնարավորություններ են բացում հյուրանոցային ոլորտում

20/06/2025 14:07 Տնտեսական

Նոր որակ ու նոր ասելիք հյուրանոցային-առողջարանային ոլորտում շնորհիվ «Դերժավա» ընկերությունների խմբի և «Ինտերկոնտինենտալ»-ի հերթական համագործակցության:

Միջազգային հեղինակավոր «Ինտերկոնտինենտալ» (InterContinental) հյուրանոցային ցանցի Holiday Inn-ի ֆրանշիզան 2027-ին ներկայացված կլինի նաև Դիլիջանում՝ «Դերժավա» ընկերությունների խմբի և «Ինտերկոնտինենտալ»-ի համագործակցության շնորհիվ:

Հունիսի 19-ին Երևանում տեղի ունեցավ «Դերժավա» ընկերությունների խմբի և «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի ղեկավարների հանդիպումը, ստորագրվեց պայմանագիր՝ Դիլիջանում Hotel Intercontinental Resort Dilijan հյուրանոցային համալիր գործարկելու մասին:

«Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի տարածաշրջանային զարգացման տնօրեն Ալեքսիս Ֆոյիալը ժամանել է Հայաստան՝ պայմանագրի վավերացման փուլն ավարտելու համար:

Մանրամասները` 24News-ի ռեպորտաժում:

–00—ՅՄ