Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն

20/06/2025 12:51 Ներքին կյանք

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

–00—ՅՄ