Երևանը չի կարծում, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը կանգ է առել․ փոխվարչապետ
20/06/2025 12:19
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Կան շփումներ, բայց գործընթացը բավականին բարդ է։ Համապատասխանաբար, անհրաժեշտ են որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականում հիմա ընթացքի մեջ են։ Բայց ես գնահատական չէի տա գործընթացի դանդաղելու կամ արագանալու վերաբերյալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ ասպրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը գրավոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին սահմանազատման շարունակության վերաբերյալ։ Այդ ժամանակվանից ի վեր այս հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների վերջին նիստը տեղի է ունեցել 2025 թվականի հունվարին։
–00—ՅՄ