Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով

20/06/2025 11:30 Քաղաքական

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչով դիմել է Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել երկիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ Իրանը լքել ցանկացող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ անելով Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը հնարավորինս շուտ հայտնել իրենց ցանկության մասին։

«Առանց վիզայի ճամփորդությունը հնարավոր է դեպի Հայաստան և Թուրքիա, որոնց սահմանները բաց են»,-գրել է Բարոն։

Նա հավելել է, որ այն մարդիկ, որոնք Իրանը լքելու իրենց ցանկության մասին հայտնել են դեսպանատանը և ինքնուրույն չեն կարող հասնել Հայաստանի կամ Թուրքիայի սահման, շաբաթվա վերջում կտեղափոխվեն շարասյունով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ