ԵՄ դեսպանները Շինուհայրում սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն են այցելել
19/06/2025 23:48
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Սյունիքի մազրում ԵՄ դեսպանների հաջորդ կանգառը Շինուհայրն էր, որտեղ նրանք այցելեցին «Թև թևի» երեխաների ներառական զարգացման կենտրոն՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ստեղծված համայնքահեն ծառայություններից մեկը։ Հայտնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։
Կենտրոնը սպասարկում է Տաթև համայնքի երեխաներին՝ սոցիալ-հոգեբանական աջակցության և ներառական զարգացմանն ուղղված ծառայություններ տրամադրելով ինչպես տեղում, այնպես էլ շարժական ձևաչափով։
Այս ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։
–00—ՍՊ