«Երկրի հակառակ կողմը» գրած մարդը իրավունք ունի՞ խոսել բարոյականությունից․ հայր Հովհաննես Թորգոմյան
19/06/2025 12:00
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել իր հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին` ակնհայտ փարիսեցիությամբ փորձելով արդարացնել իր բացահայտ հակաեկեղեցական ընթացքը իբրև թե բարեպաշտությամբ, որը չի հանդուրժում կեղծիք և սուտ։
Իրականում պատկերը ավելի քան պարզ է.
- Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ի դեմս Հայ Եկեղեցու պատերազմ է մղվում հայ ժողովրդի դեմ, որի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, որը կասկածի տակ է առնում Հայոց Ցեղասպանությունը, ժխտում Արցախի հայկականությունը, խեղում մեր պատմությունը, խորհդանիշերը ու ինքնությունը։
- Պետությունը իր անձի հետ նույնացրած սուբյեկտը` պետականությունը դարձրել է սեփական բարդույթները քողարկելու միջոցի և իր ձախող կառավարման հետևանքով առաջացած աղետալի վիճակի ցանկացած քննադատություն որակում է հակապետական գործունեություն: Մինչդեռ իրականություն այն է, որ հայոց պետությանը ամենամեծ վնաս հասցրած անձը հենց ինքն է: Պետությունը պետք է պաշտպանվի հենց իրենից ու իր նմաններից:
Եվ վերջում մի հարց. մի մարդ, որ գրել է իբրև թե գիրք՝ «երկրի հակառակ կողմը», ուր ուղղակի այլասերության խրախճանք է, դեռ իրավունք ունի խոսել բարոյականությունի՞ց: Այստեղ են ասել «բժիշկ բժշկիր անձդ» (Ղուկ. 4:23)
Այս մարդկանց շատ գեղեցիկ կերպով բնորոշել է Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս.«Իժերի ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք…»(Մատթ.12:34)»։
–00—ՅՄ