Մինչ օրս ինչ էլ որ խլել եք, փոխանցել եք այլ մասնավորի․ Էդմոն Մարուքյան
19/06/2025 10:16
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Իշխանությունը Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելու գործընթացը բնութագրելու համար մի գեղեցիկ բառակապակցություն է հորինել՝ «ՀԷՑ-ի ազգայնացում» ու դա մատուցվում է այնպես, թե իբր մի լավ ու մեծ գործ են անում պետության համար։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ուրեմն, իմացեք՝ խոսքը գնում է քաղաքական հետապնդման ենթարկվող մարդու սեփականությունը խլելու մասին: Չփորձեք որևէ կերպ լեգիտիմացնել այդ գործընթացները։ Մինչ օրս ինչ էլ որ խլել եք ապօրինի գործընթացներով՝ փոխանցել եք այլ մասնավորի, ձեզ լոյալ մասնավորի, և հասել սեփականության վերաբաշխման:
Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ, այլ բառ այստեղ կիրառելի չէ»,-եզրափակել է Մարուքյանը:
——ՄԱ