ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վճարման գործընթացը կմեկնարկի երկուշաբթի օրվանից

19/06/2025 09:57 Տնտեսական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տեղեկացնում է, որ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել երկուշաբթի օրվանից։

«Կառավարության վաղը կայանալիք նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեով 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխել 1-ին կիսամյակ՝ անհրաճեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ բյուջեի այս վերաբաշխման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ տեղի ունեցող քննարկումներն ու հանդիպումները, ապրիլի 30–ին N 526-Լ որոշմամբ անցումային հնարավորություն ընձեռեց 40 հազար դրամ աջակցության շահառու չհանդիսացող 18-62 տարեկան և խոցելիություն չունեցող անձանց 2 ամիս ժամկետով ներառվել հաստատված որոշման շահառուների խմբում, որի արդյունքում նրանք ապրիլ ամսին ստացան 40 հազարական դրամ, ինչպես նաև կշարունակեն ստանալ մայիս ամսվա համար»,- հայտնում են նախարարությունից։

—00—ՄԱ