Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքներն ակնհայտ ճնշման փորձ են․ հայտարարություն

18/06/2025 16:19 Ներքին կյանք

Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքներն ակնհայտ ճնշման փորձ են։ Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի մամուլի ծառայությունը։

«Սամվել Կարապետյանը միշտ խոսել և շարունակում է խոսել հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների շահերի պաշտպանության օգտին։ Նրա խոսքերն ու գործողությունները բացառապես ուղղված են քաղաքացիների իրավունքների և կրոնի ազատության խաղաղ պաշտպանությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

—00—ՄԱ