Այս նույն ձեռագրի դրսևորումն է «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ․ Վահե Հակոբյան

18/06/2025 12:53 Քաղաքական

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը գրում է․

«Հայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը: Միակ նպատակը իշխանությունը ժամ ավել պահելու մոլուցքն է: Ցանկացած անձ կամ ինստիտուտ, ով խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել այս հրեշավոր ծրագրին, ենթարկվում է հնարավոր որևէ «կարմիր գիծ» չճանաչող հարձակման:

Այս նույն ձեռագրի դրսևորումն է «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ:

Իմ աջակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին, ով իր նվիրումը Հայաստանին ու հայ ժողովրդին ապացուցել ու ապացուցում է տասնամյակների իր գործունեությամբ: Վստահ եմ, որ մեր հանրությունը շատ հստակ տեսնում և պատկերացնում է` ում՝ ով կամ ինչ լինելը»:

–00—ՅՄ