Ալիևը սպառնում է՝ ՀՀ-ն պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադառնալու իրավունքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս՝ նրանց, ովքեր պայքարում են Թուրքիայի ու Ադրբեջանի աստիճանական օկուպացիայի դեմ, ու ճնշում է ազգային առաջնորդներին, եկեղեցուն ու բոլոր մնացածին՝ կառուցելով պրոթուրքական բռնապետություն, թշնամական Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» (այսօրվա Հայաստանի տարածքի) մասին ու հայտարարել է.
«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադառնալու իրավունքը։ Սա խաղաղություն հաստատելու, բարիշելու և տարածաշրջանում մարդու իրավունքների ապահովման համար կարևոր պայման»։
Ի՞նչ եք կարծում, քանի պատասխան, կատաղած ելույթ, ֆեսյբուքյան գրառում, հայհոյախոս սպառնալիքներ ու քրեական գործեր կհարուցվեն Ալիևի այս հայտարարության հետքերով՝ Հայաստանի պետության ինքնիշխանությունը խաթարելու ու ոտնահարելու համար։
Ալիևը հո ազգային եկեղեցի, բարերար կամ իր գործն անող լրագրող չի, որ հարձակվեն վրան»։
–00—ՅՄ