ԱՄՆ-ի ներքաշումն Իրանի դեմ պատերազմում նշանակելու է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը վերածել դժոխքի

18/06/2025 10:05 Քաղաքական

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է, որովհետև արդեն իսկ պարզ է, որ չնայած ինտենսիվ իսրայելական հարձակումներին, նախ՝ Իրանին կենսական նշանակության հարված հասցնելն անհնարին է, իսկ երկրորդը՝ Թեհրանը կարողանում է համարժեք և ցավոտ հակահարվածներով պատասխանել։

ԱՄՆ-ի ուղիղ ներքաշումն Իրանի դեմ պատերազմի մեջ նշանակելու է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, պատկերավոր ասած, ուղղակի դժոխքի վերածել՝ դժոխք, որի կրակները, ցավալիորեն, չեն կարող չհասնել նաև Հայաստան»։

–00—ՅՄ