Իրավապահները մի քանի ժամ տևած խուզարկություններից հետո Կարապետյանին տարել են քրեական ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Մի քանի ժամ տևած խուզարկություններից հետո ուժայինները գործարար Սամվել Կարապետյանին տարել են քրեական ոստիկանություն։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գործարար Սամվել Կարապետյանին գիշերը ավելի ուշ տեղափոխել են նախաքննական մարմին:
Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը իր աջակցությունն էր հայտնել Եկեղեցուն․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։
Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։
–00—ՍՊ