Փաշինյանը պոռնկությունից թող չխոսի, իր աչքի գերանը թող հանի, Եկեղեցին մեծ հեղինակություն է վայելում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Հայաստանի շուրջ փխրուն իրավիճակ է, թուրքական զորքը՝ ատամները սրած, սպասում է, որ մտնի Սյունիք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Խոսելով այս ֆոնին ՀՀ իշխանության կողմից Եկեղեցու դեմ արշավների մասին՝ Չալաբյանը նկատեց, որ պատրվակը պատճառի հետ պետք չէ շփոթել․ «Փաշինյանը Տիրանայում պատվեր է ստացել՝ լռեցնել Եկեղեցուն, այն մեծ հեղինակություն է վայելում, հակադրվում է թուրք – ադրբեջանական ճնշումներին։ Բայց Փաշինյանը շանս չունի, սուրը ձեռքներս՝ կզոհվենք Սուրբ Էջմիածնում, բայց Փաշինյանին ու իր տերերին Եկեղեցին չենք տա, թող իմանա դա։ Նա պոռնկությունից թող չխոսի, իր աչքի գերանը թող հանի»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: