Հնդկաստանի 110 քաղաքացի Իրանից տարհանվել է Հայաստանի տարածքով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում աջակցություն է ցուցաբերել Հնդկաստանին։
Հնդկական լրատվամիջոցներն էլ ավելի վաղ գրում էին, որ Հնդկաստանի իշխանությունները պլանավորում են երկրի քաղաքացիներին տարհանել իրանից՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև սրվող հակամարտությամբ։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ժամանակակից Իրանը ժառանգորդն է մինչիսլամական իրանական ամենահզոր կայսրության
-
Հանուն Հայրենիքի և Պատվի այսօր լռելը վաղվա կործանումն է․ Սրբազան պայքար
-
Իրավապահների ցանկացած գործողություն այլևս իր մեջ պարունակելու է քաղաքական հետապնդման տարրեր
-
Փաշինյանը շարունակում է հարձակումները Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ
-
Ազգային բուրգի ապամոնտաժման վճռական փուլում ենք, որտեղ թիրախավորվում են Եկեղեցին․ Ասլանյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է