Հնդկաստանի քաղաքացիներին Իրանից Հայաստան են տարհանում

17/06/2025 13:50 Ներքին կյանք

Հայաստանի տարածքով Իրանից Հնդկաստանի 110 քաղաքացի է տարհանվել, ArmeniaSputnik-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի կողմից տարհանման և աջակցության հարցը քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ:

—00—ՄԱ