ՀՀ-ն քննարկում է Իրանի իրավիճակը, սպառնալիքները, ինչպես նաև գնահատում ենք ռիսկերը․ Ռուբինյան

17/06/2025 13:34 Ներքին կյանք

ՀՀ կառավարությունը գնահատում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից բխող հնարավոր ռիսկերը և ունի տարբեր սցենարներ, ԱԺ–ում լրագրողներին վստահեցրեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը, ստեղծում ապակայունացման ռիսկեր, և կառավարությունը պատրաստ է տարբեր ռիսկերի»,–պնդեց նա։

—00—ՄԱ