Բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ

17/06/2025 12:48 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատից են գործել Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ու մինչ պարեկների ժամանումը ստեղծվել էր արհեստական խցանում:

–00—ՅՄ