Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները եվրագավաթների որակավորման առաջին փուլում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի կունենա 2025/26թթ․ մրցաշրջանի եվրոպական գավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի ընթացքում պարզ կդառնան հայկական ակումբների հնարավոր մրցակիցները։
Չեմպիոնների լիգա
«Նոայի» (3-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝
«Լյուդոգորեց» (Բուլղարիա)
«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)
«Զրինսկի Մոստար» (Բոսնիա և Հերցեգովինա)
«Բուդուչնոստ Պոդգորիցա» (Մոնտենեգրո)
Կոնֆերենցիաների լիգա
«Փյունիկի» (6-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝
«Սանտա Կոլոմա» (Անդորրա)
«Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ)
«Տրե Ֆիորի» (Սան Մարինո)
«Ռաբոտնիչկի» (Հյուսիսային Մակեդոնիա)
«Ուրարտուի» (2-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝
«Նեման» (Բելառուս)
«Բիրկիրկարա» (Մալթա)
«Տորպեդո Քութայիսի» (Վրաստան)
«Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսելու է որակավորման երկրորդ փուլից:
Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը 16:00-ին է, իսկ Կոնֆերենցիաների լիգայինը` 18:00-ին։
–00—ՅՄ