Երևանում 17-ամյա տղան «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

17/06/2025 11:40 Ներքին կյանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Անգլիական այգու տարածքից շտապօգնության 01 խումբը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 17-ամյա Վ․ Մ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ օգտագործել է գինի և էներգետիկ ըմպելիք, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

—00—ՄԱ