Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի հեռուստատեսության շենքի վրա
17/06/2025 11:32
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի պետական հեռուստատեսության շենքի վրա հարձակմանը։
Նա սոցցանցում կատարած գրառման մեջ մասնավորապես նշել է, որ Իսրայելի այդ հարձակումը «ակնհայտ կոտորած» է, որի թիրախում էին մամուլի ներկայացուցիչները և քաղաքացիական անձինք։
«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ իրավական լեգիտիմություն և արդարացում չունի»,- գրել է նա։
Ալթունը հավելել է, որ Թուրքիան դատապարտում է այդ «ստոր/ատելություն հարուցող» հարձակումը և ցավակցություն հայտնել Իրանի ժողովրդին՝ մամուլի ներկայացուցիչների մահվան կապակցությամբ։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ