Amio Era. բաց մի թող կրթավճար ստանալու քո հնարավորությունը

17/06/2025 11:02 Տնտեսական

Amio Era կրթական բարեգործական ծրագրի դիմումների ընդունման փուլը մեկնարկել է։

Եթե սովորում ես բակալավրիատի 1-ից 3-րդ կուրսում, ունես միջին և բարձր առաջադիմություն, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է:

Ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից կընտրվեն բարձր և միջին առաջադիմությամբ մինչև 50 ուսանող, ովքեր Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց հաջորդ տարվա կրթավճարի ֆինանսավորումը:

Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Amio Era ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է:

Մասնակցության հայտը կարող ես լրացնել այստեղ, իսկ ծրագրի նորություններին առաջինը ծանոթանալու համար միացիր Amio Era-ի ինստագրամյան էջին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

–00—ՅՄ