Իրանի հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հնչում Բաքվի դեմ մեղադրանքները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է․
«Իրանի հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հնչում Բաքվի դեմ մեղադրանքներ։
Մի կողմից շեշտվում է այն, որ Իրանի հյուսիսային հատվածների դեմ իրականացված գործողությունների ժամանակ իսրայելական կործանիչներն օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից, մյուս կողմից ԻԻՀ ղեկավարությունից պահանջվում է հաշվեհարդար տեսնել Բաքվի հետ։
Օգտատերերից մեկի գրառման մեջ, օրինակ, ասվում է. «Պիտի նախ կոտրես այն ձեռքը, որ ուզում է թիկունքդ դաշույն խրել, հետո նոր մտնես իրական մարտի մեջ դիմացդ կանգնածի հետ։
Փորձագիտական և վերլուծական շրջանակներում նույնպես մեծ թափ է հավաքում այս պատերազմում Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող խնդիրների քննարկումը, և իրավիճակը հասել է մի կետի, որ այդ թեմայով հրապարակումներ են տեղ գտնում արդեն նաև ԻՀՊԿ ամենահայտնի լրատվամիջոցներում, այդ թվում Թասնիմում»։
–00—ՍՊ