Հայաստանը Տաջիկստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների խորհրդակցական կոմիտեի նիստին

16/06/2025 15:09 Միջազգային

Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Նելլի Սարոյանը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել և մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում միջազգային-իրավական համագործակցությանը և իրավակիրառ պրակտիկային առնչվող արդիական հարցերի վերաբերյալ:

—00—ՄԱ