Կանգառը վնասած վարորդը հայտնաբերվել է․ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, համագործակցելով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, պարզել են, որ կանգառը հունիսի 4-ին՝ ժամը 03․20-ի սահմաններում, հետընթաց կատարելիս վնասել է «Հովո» մակնիշի բեռնատարի 38-ամյա վարորդը։ Հունիսի 12-ին նա Ոսկետափ գյուղում հայտնաբերվել է։ Բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։
—00—ՄԱ