Ոստիկանի գործողությունը 24News-ի լրագրողի նկատմամբ իշխանության «բեսպրեդելի» տրամաբանության ներքո է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանական գործողությունը 24news-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ իշխանության «բեսպրեդելի» և անպատժելիության տրամաբանության ներքո է:
Վերոնյալ «կարմիրբերոտավորի» դեպքում կարար լիներ ուժային բլոկի ցանկացած այլ ներկայացուցիչ, ով մարդկանց նկատմամբ բռնություն գործադրում է, որովհետև դրվածքն ու պահանջներն են այդպիսի:
Ու այդ ամենն անում է ոչ միայն տեսախցիկների, այլ իր անմիջական պետերի ներկայությամբ:
ՆԳՆ հավաստիացումները, թե ծառայողական քննություն կլինի կամ կհեռացնեն տվյալ ծառայողին համակարգից ոչ միայն լուծում չի, այլ պարզապես համակարգային ճգնաժամի պրիմիտիվ քողարկումն է:
Ի դեպ, լրագրողական գործունեության խոչընդոտումը քրեականացված է և ՆԳՆ «օպերատիվությունը» մարդ հանելու և իրավիճակ փրկելու ո´չ լավություն է, ո´չ արդարացում:
Այնպես չէ, որ քրեական պատասխանատվությունն էլ մեծ խնդիր կլուծի կամ անձնական ցանկությունս ինչ-որ մեկի ճաղերի հոտևում տեսնելն է, խնդիրը գործող իշխանության ձևավորած ճահիճն է, որը «զոհաբերություններով» արմատախիլ անել չի ստացվի»:
–00—ՅՄ