Սյունիքում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Հունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված 24 տոննա ցեմենտով)․ տուժածներ չկան։
–00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԱՄՆ-ի միջամտությունը Իսրայելի և Իրանի ռազմական հակամարտությանը կոչնչացնի բանակցության հեռանկարը
-
ՏԿԵՆ-ը քննարկել է Հայաստան-Գերմանիա ապակենտրոնացված համագործակցության հարցերը
-
Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ սպառնալիքներն ահագնացել են
-
Տավուշում առանց համարանիշի մեքենայով փայտ տեղափոխող քաղաքացիները մի քանի անգամ ապտակել են պարեկին
-
Իրանում մահապատժի են ենթարկել մարդկանց, որ լրտեսությամբ են զբաղվել Իսրայելի օգտին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է