Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

15/06/2025 20:33 Միջազգային

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։

Էրդողանը նշել է, որ Իսրայելի հարձակումները Իրանի վրա հանգեցրել են «անդառնալի տնտեսական և քաղաքացիական վնասների» երկու կողմերի համար և շեշտել, որ պետք է դադարեցնել այս վտանգավոր էսկալացիան։

–00—ՅՄ